ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ներկայացնելով հայկական ավիացիայի վերաբերյալ իր դիտարկումները՝ ասաց. «Օդանավ նստելիս մուտքի մոտ շարված են բացառապես ռուսական թերթեր. այդ ավիաչվերթը նաև Հայաստանի սեփականությունն է, ինչո՞ւ ուղևորներին չեն առաջարկում հայկական թերթեր:
Երկրորդ՝ նախկինում Մոսկվա թռչող օդանավերում հայտարարություններն արվում էին հայերեն, ռուսերեն, անգլերեն, հիմա հայերենը վերացել է»:
Պատգամավորը իր անձնական փորձից նշեց նաև, որ չի եղել դեպք, որ ինքը Աերոֆլոտով թռիչք կատարի, և որևէ «կատաստրոֆա» ճամպրուկի հետ տեղի չունենա:
Մանրամասները՝ տեսանյութում:









































