Thursday, 02 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

2018թ.-ին կունենանք 4.5% տնտեսական աճ. ֆինանսների նախարարը ներկայացրեց բյուջեի նախագծի հիմքում ընկած 3 հենասյուները

Ազգային ժողովի լիագումար նիստում մեկնարկել են Հայաստանի Հանրապետության 2018 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները: Հիմնական զեկուցողը՝ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրեց երեք հենասյուները, որոնք հիմք են հանդիսացել բյուջեի նախագիծը կազմելու համար: «Առաջին հենասյունը տնտեսական աճին միտված հարկաբյուջետային քաղաքականությունն է: Մենք մի քանի անգամ ասել ենք, որ բյուջեն ոչ միայն հոսքերի աղյուսակ է, այլև մակրոկառավարման կարևորագույն գործիք, և խելամիտ է այն մոտեցումը, որ հարկաբյուջետային քաղաքականությունը լինի տնտեսական աճին միտված»,- նշեց Արամյանը:

Նախարարն ընդգծեց, որ 2014 թ. հետո Հայաստանի տնտեսության վրա մեծ ազդեցություն են ունեցել արտաքին տնտեսական շոկերը՝ ընդգծելով, որ իրենց առջև խնդիր էին դրել այդ շոկերն անցնելուց հետո իրականացնել տնտեսությունը կայունացնող քաղաքականություն: «Դա, կարծես, ստացվում է, սակայն դա բավական չէ, որ մենք կարողանանք մեր առջև ծառացած սոցիալական խնդիրներին լուծում տալ: Մեզ անհրաժեշտ է բարձր տնտեսական աճ՝ առնվազն 5 տոկոս: Իսկ դրա համար մենք պետք է իրականացնենք տնտեսական աճին միտված հարկաբյուջետային քաղաքականություն»,- մանրամասնեց նախարարը:

Երկրորդ հենասյունը կանոնների վրա հիմնված հարկաբյուջետային քաղաքականությունն է, որի հիմքում տնտեսական աճն է, երկրի անվտանգությունը և սոցիալական նպատակայնությունը: «Մենք կարծում ենք, որ սոցիալական խնդիրների լուծման լավագույն տեսլականը ներառական տնտեսական աճ ստեղծելն է: Դա ոչ միայն սոցիալապես անապահով մարդուն աջակցելն է, այլև պայմանների ստեղծումը, որպեսզի այն մարդիկ, ովքեր ունակ են եկամուտներ գեներացնել, հնարավորություն ունենան գեներացնել այդ եկամուտները»,- ասաց Վարդան Արամյանը:

Նախարարը տնտեսության համար կարևորեց երկրի անվտանգությունը: Նա ընդգծեց, որ տնտեսական աճը կարելի է ապահովել ներդրումների միջոցով, իսկ ներդրումներ անում են այն երկրում, որտեղ ինչպես մակրոտնտեսական միջավայրի, այնպես էլ անվտանգության կայունություն կա: Այս առումով Արամյանը կարևորեց երկրի պաշտպանունակության բարձր մակարդակի ապահովումը:

Երրորդ հենասյունը հաշվեկշռված եկամտային քաղաքականությունն է: «Բյուջեի եկամուտների հիմնական բեռն ընկել է հարկերի վրա: Մենք հիմնականում աճ ենք ունենալու ի հաշիվ հարկային հավաքագրումների: Սակայն պետք է նաև հաշվի առնել, որ հարկերը հավաքվում են տնտեսությունից, և, եթե կանխատեսումները և մոտեցումները լինեն խեղված, մեծ է ռիսկը, որ մենք կարող ենք տնտեսության մեջ խեղումներ մտցնել: Եթե տնտեսավարողը չունի հարկային պարտավորություններ, և դու փորձում ես ամեն գնով նրանից գումարներ կորզել, դա կարող է հանգեցնել նրան, որ կլինեն հարկային գերավճարներ, ինչը մեր քաղաքականության հիմնական սկզբունքներին դեմ է: Հետևաբար, մենք կարծում ենք, որ հարկային քաղաքականությունը և վարչարարությունը պետք է լինեն ադեկվատ»,- պարզաբանեց նախարարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում