Երբ World of Diamonds Group-ն աճուրդի դրեց «ընթրիքների ընթրիքը», ո՞վ կիմանար, որ միանգամայն ֆանտաստիկ ընթրիքը կարող է լինել նաև ամենահասանելին։ Նախատեսվում էր, որ գաստրոնոմիկ արկածի («Ընթրիք 2 մլն դոլարով») մասնակիցների գլխավոր մրցանակը Սինգապուրի Ce La Vie ռեստորանում կլինեն սննդի «ադամանդե փայտիկները» և վարդագույն ոսկուց և կապույտ ադամանդով Jane Seymour մատանին, սակայն ծրագրերը փոխել է V Diamonds ընկերության ստեղծող Վիլլի Օեմանը՝ ներդրող, ով համաշխարհային ճանաչում է ստացել շնորհիվ բիտքոին-հեղափոխությունում իր մասնակցության։

Նա «գնել է ընթրիքը»՝ մատանու հետ։ 2 մլն դոլար արժողությամբ մատանին նա վիրտուալ կերպով բաժանել 1 մլն մասի։ Բաժնեմասերի գնորդները 2 դոլարով կարող են մասնակցել մրցույթի և շահել ընթրիքի հնարավորությունը։ Մեկնարկը նշանակված է 2017 թվականի ավարտին, հաղթողին կհայտարարեն արդեն հաջորդ տարի։

Մատանին, սակայն, կպահվի ընկերությունում։ Չի բացառվում, որ այն կվաճառվի աճուրդով, իսկ 1 մլն տերերը դրանից մասնաբաժին կստանան, որն, անշուշտ, կգերազանցի ներդրած 2 դոլարը։











































