Thursday, 06 06 2024
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ Առողջապահության նախարարություն
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
Ռուսաստանը չափից շատ է մեր երկրում. պետք է վերանայել հարաբերությունները
Դրոնով արված կադրեր՝ գազալցակայանի հրդեհից
Կաշառքը պատժելի չէ՞. Գալստանյանի աջակիցները «կարծրատիպեր են կոտրում»
Հրշեջները մարում են գազալցակայանում բռնկված հրդեհը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Կոչ բոլորին՝ պատրաստ ու տրամադրված լինենք մեր գործի մի մասն Արցախում անել. Կարեն Ավագյան

Օրեր առաջ գործընկերներիս հետ հերթական անգամ Արցախ էինք այցելել` նոր ծրագրերի գաղափարներով, նոր նախաձեռնություններով, որոնք արդեն իսկ սկսել ենք: ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթում այս մասին նշեց ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը։

Ներկայացնում ենք պատգամավորի ելույթն ամբողջությամբ.

«Արցախի գյուղերում ու քաղաքներում միշտ նույն զգացումն է, որը երևի ամենալավը նախագահ Սերժ Սարգսյանն է նկարագրում իր հայտնի ելույթում. «Արցախի ժողովուրդն ամբողջությամբ բանակ է. այստեղ յուրաքանչյուրն է զինվոր, որ ամիսներ ու տարիներ շարունակ պաշտպանում է խաղաղությունը գերագույն արժեք համարողների, ժողովրդավարությունը կենսակերպ դարձրածների, խոսքի ազատության, մարդու իրավունքների, քրիստոնեության և հանդուրժողականության մեծ տարածքի հարավարևելյան սահմանը։ Արցախն ինքը մեր օրերի հերոսն է»։

Իսկապես հենց այս զգացումն է համակում Արցախի հողին ոտք դրած յուրաքանչյուրին: Բայց առաջնագծի հոգսն ուսերին փոքրիկ Արցախը միշտ չէ, որ ժամանակ ու հնարավորություն կարող է ունենալ հետևելու աշխարհի տեխնոլոգիական վերջին զարգացումներին, արտադրության կամ առևտրի ոլորտների ամենաթարմ նորարարություններին կամ ինչ-որ բան աճեցնելու ու կառուցելու նոր հնարավորություններին: Արևելքից եկող մշտական սպառնալիքը արցախցու ուշադրությունը լրիվ այլ հարցերի վրա է կենտրոնացրել:

Արցախից վերադառնալիս ես ու իմ գործընկերները որոշեցինք կոչով դիմել բոլորին:

Հարգելի գործարարներ, եթե նոր ու արդյունավետ բիզնես եք սկսում, դրա մի փոքր արտադրամասը Արցախում դրեք, եթե նույնիսկ կավելացնեք տրանսպորտային ծախսը: Հարգելի դասախոսներ, եթե ժամանակակից թեմատիկ կուրս եք մշակել, անպայման մեկ-երկու դասախոսություն Ստեփանակերտում կարդացեք: Հարգելի ֆերմերներ, եթե բարձր արտադրողականությամբ սունկ, հատապտուղներ, միրգ կամ ծաղիկներ եք աճեցնում և ունեք իրացման շուկաներ, ձեր բիզնեսի մի փոքր մասն Արցախ տեղափոխեք: Նույնը՝ մնացած բոլոր մասնագիտությունների մասով:

Թող որ ամեն նոր ու արդյունավետ նախաձեռնություն իրականացնող մեր երկրում պատրաստ ու տրամադրված լինի իր գործի մի մասն Արցախում անել: Այդպես մենք առկա բոլոր նորություններն ու նոր հնարավորությունները արագ այնտեղ կհասցնենք: Չէ՞ որ արցախցին օբյեկտիվորեն ամեն ինչին հետևելու ժամանակ չունի, նա զբաղված է` աչալրջորեն հսկելով խաղաղությունը գերագույն արժեք համարողների մեծ տարածքի հարավարևելյան սահմանը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում