Tuesday, 30 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Տուգանքները կիրառվելու են, եթե դրանք զուգակցվեն տեսանկարահանմամբ. ՊԵԿ-ում քննարկել են հարկային օրենսգիրքը

Մենք շարունակելու ենք հետևողականորեն պայքարել տնտեսվարողների և մեր աշխատակիցների շրջանում նկատվող արատավոր երևույթների դեմ: Այս մասին եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի նիստում իր խոսքում նշել է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը: Նիստին մասնակցել են բիզնեսի շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՊԵԿ-ից  հայտնում են, որ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին առնչվող հարցերի լայն շրջանակ: ՊԵԿ նախագահը կարևորել է տնտեսվարողների հարկային կարգապահության ամրապնդումը՝ այդ հարցում ընդգծելով հասարակության յուրաքանչյուր անդամի դերակատարումը: «Մենք շարունակելու ենք հետևողականորեն պայքարել տնտեսվարողների և մեր աշխատակիցների շրջանում նկատվող արատավոր երևույթների դեմ: Ակնկալում ենք հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների օժանդակությունը»:

Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով ՊԵԿ-ն առանցքային է համարում օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցների կանխարգելիչ նշանակության ամրապնդումը` այդ թվում ՀԴՄ-ների կիրառման մասով: Պատասխանատվության խստացումը զուգակցվելու է խախտումների արձանագրման մեխանիզմների կատարելագործմամբ: Տուգանքները կիրառվելու են այն պարագայում, երբ դրանք կզուգակցվեն տեսանկարահանմամբ:

Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է նաև խստացնել հաշվարկային փաստաթղթեր դուրս չգրելու դեպքերի պատասխանատվությունը: Ծավալված ակտիվ երկխոսության ընթացքում ՊԵԿ նախագահը պատրաստակամություն է հայտնել ընդունել բիզնեսի շահերը ներկայացնող կազմակերպությունների կողմից հնչեցված մի շարք կառուցողական առաջարկներ:

Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանի խոսքով՝ խորհուրդը խնդիրների բացահայտման և գույքագրման հարթակ է: Քննարկումներին հաջորդում է ՊԵԿ նախագահի միջնորդությամբ աշխատանքային խմբերի ստեղծումը՝ վարչարարության և քաղաքականության ոլորտի տարբեր խնդիրներին լուծում տալու նպատակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում