ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը քիչ հավանական է համարում իր մասնակցությունը 2020 թվականի նախագահական ընտրություններին։ Քաղաքական գործիչն ընդգծել է, որ պատրաստ է աջակցություն ցուցաբերել նոր թեկնածուին։
Բայդենը նշել է, որ ոչինչ չի անում մրցապայքարին մասնակցելու համար՝ չի փնտրում կողմնակիցներ, չի հավաքում գումար։
«Ես պարզապես վստահ չեմ, որ ինձ համար դա ճիշտ քայլ կլինի»,-ընդգծել է քաղաքական գործիչը։
Նախկին փոխնախագահը նշել է, որ կնախընտրի օգնել դեմոկրատների արժանի թեկնածուին։
Բայդենը զբաղեցրել է ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը 2009-2017 թթ.։ Նա կարող էր դեմոկրատների թեկնածուն դառնալ վերջին ընտրություններում, սակայն հրաժարվել էր մասնակցությունից քաղցկեղից որդու մահվան պատճառով։ Նոյեմբերի 20-ին Ջո Բայդենը կդառնա 75 տարեկան։









































