ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության հետ դիմակայությունից Իրաքը կրել է 100 մլրդ դոլարի վնաս: Այսպիսի տվյալներ է հնչեցրել Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին՝ փոխանցում է Al Sumaria հեռուստաալիքը:
Նրա խոսքով՝ երկրի իշխանությունները շարունակում են պայքարը ահաբեկչական խմբավորման գաղափարախոսության դեմ, որոնք օգտագործում են սոցցանցերը ապագա ահաբեկիչների ներգրավելու և արմատական գաղափարներ տարածելու համար:









































