«Սա, իմ կարծիքով, հայրենասիրական օրենք է և այն բխում է մեր անվտանգության շահերից։ Ուսանողն առաջին հերթին պետք է ծառայի և իր պարտքը կատարի հայրենիքի հանդեպ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը։
Նրա խոսքերով՝ նման օրենքի անհրաժեշտություն առաջացավ, քանի որ մենք պատերազմող երկիր ենք, և հետո արտագաղթը, բնակչության քանակական պակասը տարեցտարի զգացնել է տալիս։ «Դա էլ, անշուշտ, ունի իր ազդեցությունն այս նախագծի վրա։ Մենք այսօր խիստ անհրաժեշտություն ունենք սահմանները պահելու, առաջապահ դիրքերը պահելու, իսկ դիրքերը պահելու համար երիտասարդների քանակ է պետք»,- ասաց Մինասյանը։
Նա նշեց, որ կողմ է օրենքին, այն պետք է ընդունվի, բայց որոշ բացառություններ, արտոնություններ պետք է տրվեն տաղանդավոր ուսանողներին։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։







































