Monday, 29 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Տարոն Մարգարյանը մասնակցել է համաքաղաքային ծառատունկին

Երևանում նոյեմբերի 11-ին հայտարարված համաքաղաքային ծառատունկի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին ծառեր է տնկել Նոր Նորք վարչական շրջանի Տիգրան Մեծի այգում: Ծառատունկին մասնակցել են նաև ՀՀ ԱԺ պատգամավորներ Ռոբերտ Սարգսյանը և Հարություն Կարապողոսյանը: Դեռևս 2013թ. Երևանի քաղաքապետարանի ծրագրով ամբողջությամբ բարեկարգված հանգստի գոտին ծառատունկի ընթացքում համալրվել է նոր տնկիներով: Այս մասին  տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Բոլորն են հիշում, որ այս այգու տարածքում ուզում էին բազմաբնակարան շենք կառուցել, և քաղաքապետարանի կողմից արգելվեց այդ կառուցապատումն ու մենք կարողացանք հանգստի գոտին ամբողջությամբ բարեկարգել և հանձնել մեր բնակիչներին: Բարեկարգման ծրագրից հետո շարունակաբար հետևողական աշխատանքներ են տարվել ու տարվում այգու պահպանման և այն նոր ծառերով համալրելու ուղղությամբ: Մասնավորապես, այս ծառատունկի շրջանակում միայն այստեղ շուրջ 800 ծառ կտնկվի: Եվ ընդհանրապես, մենք հետևողականորեն շարունակելու ենք ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պահպանման ու ընդլայնման ուղղությամբ աշխատանքները, որի շրջանակում առաջիկա տարիներին նախատեսում ենք իրականացնել ինչպես նոր այգիների և պուրակների ստեղծման աշխատանքներ, այնպես էլ շարունակել դեռևս չբարեկարգված հանգստի գոտիների վերականգնման աշխատանքները», – նշել է քաղաքապետը:

Հարկ է նշել, որ ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պահպանման և ընդլայնման ուղղությամբ վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացված հատևողական աշխատանքների շնորհիվ ավելի քան 35 հեկտարով ավելացել են մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքները՝ այն հասցնելով 862 հեկտարի: Ի դեպ, այս ծավալի շուրջ 215 հեկտարը զբոսայգիներ և պուրակներ են, որոնց գերակշիռ մասը հիմնովին բարեկարգվել կամ նոր է ստեղծվել՝ համալրվելով ինչպես նոր ծառերով ու թփերով, այնպես էլ քաղաքացիների հանգստի կազմակերպման համար անհրաժեշտ գույքով և հարմարություններով:

«Վերջին մի քանի տարիներին մենք ծրագրային հստակ քաղաքականություն ենք իրականացնում մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ընդլայնման և նորերի ստեղծման ուղղությամբ, և համաքաղաքային այս ծառատունկերի կազմակերպումը ևս այդ համատեքստում է: Բացի այդ, ինչպես գիտեք, վերջին տարիներին բոլոր այդ ծառատունկերն իրականացվում են բացառապես ոռոգելի տարածքներում, ինչն իր հերթին մեծապես նպաստել է, որ տնկված ծառերի կպչողականությունը բարձր լինի: Սրան զուգահեռ, բնականաբար, նաև ոռոգման ցանցն ենք տարեց տարի ընդլայնում: Արդյունքներն, իհարկե, գոհացուցիչ են ինչպես կանաչ տարածքների ավելացման, այնպես էլ կպչողականության ապահովման առումով, բայց մենք դեռ շատ անելիքներ ունենք, և առաջիկա 5 տարիների ընթացքում ևս մայրաքաղաքի կանաչ գոտիների ավելացումը մեզ համար լինելու է օրակարգային խնդիր և ամենօրյա աշխատանք»,- ընդգծել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ տարեկան ծրագրերով աշխատանքներ են սկսվել նաև մայրաքաղաքի դպրոցների և մանկապարտեզների բակային ու հարակից տարածքների կանաչապատման և խնամքի ուղղությամբ: Ըստ այդմ, ընթացիկ տարում արդեն իսկ ավելի քան 40 կրթական հաստատություն ապահովվել է ոռոգման ցանցով:

Առանձնակի կարևորելով համաքաղաքային ծառատունկերին ու շաբաթօրյակներին երևանցիների ակտիվ մասնակցությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց ու կազմակերպություններին, ովքեր հերթական անգամ իրենց մասնակցությամբ ապացուցում են, որ Երևանը բոլորի մեծ տունն է և, որ յուրաքանչյուրը միշտ պատրաստ է իր լուման ունենալու այդ մեծ տան բարեկարգման և զարգացման գործում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում