Friday, 03 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Հերմինե Նաղդալյանի 1 ամսվա հեռախոսային խոսակցությունների համար ԱԺ-ն վճարել է 2 մլն դրամ. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վերջերս մամուլում հրապարակում եղավ, որ ԱԺ-ն պետական բյուջեի հաշվին մոտ 100 հազար ԱՄՆ դոլար գումար է վճարել պատգամավորների հեռախոսային խոսակցությունների համար: Նշենք, որ ԱԺ փոխնախագահները և հանձնաժողվի նախագահները, որոնք գործուղման են մեկնում, պետության կողմից նախապես ստանում են ռոումինգ կապով հեռախոսահամարներ, որպեսզի արտերկրից կարողանան կապի մեջ լինել:

Հրապարակումից հետո armtimes.com-ին տեղեկություններ հասան, որ 2017 թվականի մայիս ամսվա ընթացքում միայն ԱԺ նախկին փոխնախագահ, ԵԽԽՎ պատվիրակության նախկին նախագահ Հերմինե Նաղդալյանի հեռախոսային խոսակցությունների համար մոտ 2 միլիոն դրամ  է վճարվել: Մեր տեղեկություններով, նույն ժամանակահատվածում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին տրամադրված հեռախոսահամարի վճարումները չեն գերազանցել 50 հազար դրամը, իսկ ԱԺ Եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողվի նախագահ Նաիրա Զոհրաբյանի հեռախոսի համար վճարվել է 10- 12 հազար դրամի սահմանում գումար: Տեղեկությունը փորձեցինք ստուգել անձամբ Հերմինե Նաղդալյանից, սակայն նրա հեռախոսահամարը տևական ժամանակ անհասանելի էր:

Հոկտեմբերի 27-ին գրավոր հարցում ուղարկեցինք ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանին և խնդրեցինք տեղեկություններ տալ այն մասին, թե 2017 թվականի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում որքա՞ն գումար է ԱԺ-ի աշխատակազմը վճարել ֆիքսված հեռախոսի, բջջային կապի, ռոումինգ ծառայության և ինտերնետ կապի համար: Խնդրել էինք տեղեկությունը տրամադրել առանձին-առանձին: Մյուս հարցով Արա Սաղաթելյանին խնդրել էինք ասել, թե նույն ժամանակահատվածում ո՞ր պաշտոնատար անձինք են օգտվել ռոումինգի ծառայությունից և որքան գումար է դրա համար վճարվել:

Մեզ հայտնի դարձավ, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարը հարցումն ուղարկել է ԱԺ-ի հանրային կապերի վարչություն: Շուրջ 15 օր է անցել նամակագրությունից, սակայն ԱԺ-ն դեռ չի պատասխանել վերը նշված և ոչ մի հարցի: ԱԺ-ից մեզ բանավոր հայտնել են միայն, որ չեն կարողանալու առանձին-առանձին նշել, թե որ հեռախոսահամարի համար որքան են վճարել»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում