Իրաքի քրդական ինքնավարության էներգետիկայի նախարար Աշտի Հավրամին փախել է Անգլիա, գրում են իրաքյան ԶԼՄ-ները։
Հաղորդվում է, որ Հավրամին լքել է Էրբիլը քրդական ինքնավարությունում անկախության հանրաքվեի անցկացումից հետո։
Քրդական ինքնավարության պաշտոնատար անձիք դեռևս ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել են այդ տեղեկությունը։
Հավրամին 2006 թվականից գլխավորել է քրդական ինքնավարության Էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարությունը։
Հիշեցնենք, որ Իրաքի քրդական ինքնավարությունը սեպտեմբերի 25-ին անցկացրել է անկախության հարցով հանրաքվե, որը չի ճանաչվել միջազգային հանրության կողմից։










































