Friday, 03 07 2026
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
Նեթանյահուի հնարավոր առանձին մասնակցությունը ընտրություններին նվազեցնում է շանսերը
10:30
Կիևում ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի
Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց
10:10
ԱՄՆ-ն կասկածում է Իսրայելին իրանցի բանակցողների դեմ մահափորձի մեջ. NYT
Բաքվից կա խոչընդոտ՝ Ֆոն դեր Լայենի այցը այս առումով ևս կարևոր է. ասելիք ունի նաև Երևանը
09:50
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչին հորդորել են կամավոր հեռանալ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ինչ պետք է իմանան ՌԴ մեկնողները․ կարևոր փոփոխությւոններ են արվել
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
09:10
Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի գրեթե բոլոր պահանջներին
Ադրբեջանը բացում է իր խաղաքարտերը ԵՄ-ի հետ հարաբերություններում. ի՞նչ է ասել Ալիևը Ֆոն դեր Լայենին
08:50
Իրանի անվտանգության և արժանապատվության նոր մոդելը. Զարիֆի նոր հոդվածը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Նավթի գներն աճել են – 02/07/26
Լարսը բաց է
08:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2595-ի
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
07:50
Մունդիալ-2026. Պորտուգալիան ու Շվեյցարիան շարունակում են պայքարը
Ավտոճանապարհներն անցանելի են
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ավստրիային
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին

Սխալներից պետք է դասեր քաղել. Պաշտոնյաների հետ հանդիպումները ոչ մի տեղ չտանող ճանապարհ են

«Մենք քաղաքացիական պայքարի փորձ ունենք։ Ունենք և՛ հաջողություն գրանցած պայքարներ, և՛ ձախողված։ Նոր պայքար, շարժում սկսելիս պետք է դաս քաղել նախկին պայքարների սխալներից, նախորդ սխալների վրա պետք է սովորել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Էլեկտրիկ Երևան» շարժման կազմակերպիչ ակտիվիստներից Մաքսիմ Սարգսյանը՝ անդրադառնալով տարկետման իրավունքի պահպանմանն ուղղված ուսանողների ակցիաներին։

 

Նրա խոսքով՝ պաշտոնյաների հետ հանդիպումների գնալը սխալ քայլ է ու ոչ մի տեղ չտանող ճանապարհ։ «Սկզբում մերժեցին պաշտպանության նախարարի հրավերը, հետո գնացին ԿԳ նախարարի հետ հանդիպեցին, հետո վարչապետի ու նույն նախարարների։ Երևույթը նույնն է։ Մենք, օրինակ, բազմիցս ասել ենք, որ երբ կա հստակ ձևավորված պահանջ, պաշտոնյաների հետ հանդիպումները ոչ մի տեղ չտանող գործընթացներ են։ Պաշտոնյաների կաբինետներում նրանք ներկայացնում են իրենց առարկությունները, իրենց խոսքով հերթական անգամ տպավորություն են ստեղծում, որ պայքարը սխալ է, ինչ-որ տեղ ճնշում են գործադրում իրենց այդ պահվածքով։ Մենք քաղաքացիական պայքարի տարբեր օրինակներ ունենք, թե որոնց ժամանակ պաշտոնյաների հետ հանդիպումները հետագայում ինչով են ավարտվել։ Իսկ ունենք օրինակ, երբ նման կոչերն անտեսվել են, փողոցային ակտիվ պայքարը, ճնշումն այնքան է ուժեղացել, որ արդյունքի ենք հասել»,- նշեց ակտիվիստը։

Մաքսիմ Սարգսյանի խոսքով՝ այո, տարկետում պետք է լինի, և պետք է լինեն մարդիկ, ովքեր պետք է գիտությամբ զբաղվեն։ «Հակառակ պարագայում բավական լուրջ խնդիրներ կունենանք։ Պարզապես տարկետման իրավունքը պետք է ճիշտ օգտագործել, որ պաշտոնյաների, օլիգարխների շփացած լակոտները չկարողանան այդ ճանապարհով ազատվել բանակից։ Բայց հիմա մենք այդ խնդիրը վերացնելու համար լուրջ, խելացի, գիտության մեջ խորացած երիտասարդներին զրկում ենք գիտությամբ զբաղվելու հնարավորությունից»,- ասաց ակտիվիստը։

Մաքսիմ Սարգսյանի խոսքով՝ անհնարին պահանջներ, հարցեր չկան։ Պարզապես պետք է պայքարի ճիշտ մեխանիզմներ ու ճիշտ գործիքներ ընտրել։ «Նույնն էլ այս դեպքում է։ Եթե պահանջը ճիշտ է, ճիշտ ձևակերպված է, ապա պետք է գնալ մինչև վերջ։ Քաղաքացիական անհնազանդության մեխանիզմները շատ են՝ փողոցներ փակել, անհնազանդության քայլերի դիմել, բայց նրանք դեռ այս գործիքներից չեն օգտվում»։

Որպես որոշակի առումով հաջողություն գրանցած շարժման ակտիվիստ՝ Մաքսիմ Սարգսյանը ուսանողներին հորդորում է չլսել ոչ մեկին, ոչ մեկի ազդեցության տակ չընկնել, չուղղորդվել ինչ-որ մեկի կողմից։ Պետք է բաց հանրային քննարկումներ կազմակերպել, լսել հենց ցույցի մասնակիցներին, խնդրի լուծման նրանց ուղիները և անցնել առաջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում