Հնդկաստանի Պանիպատ քաղաքի մոտոցիկլետների տերերը նկատել են, որ իրենց վառելիքի բաքերից բենզինն անընդհատ անհետանում է։ Տուժածները որոշել են հսկողություն սահմանել կայանատեղիում և ապշել են, երբ տեսել են վառելիք գողացողին, հայտնում է Daily Mail-ը։
Պարզվել է, որ բենզինը գողանում է կապիկը, որն այնքան է տարվել վառելիքով, որ սկսել է հրաժարվել ցանկացած այլ հյուրասիրությունից։ Զարմանալի է, սակայն բենզինի օգտագործումը կենդանուն առանձնակի վնաս չի հասցրել։
Մակակային այլևս չեն թողել մոտենալ կայանատեղիին, կապիկի ճակատագիրն անհայտ է, հավանաբար նա բենզինի նոր աղբյուր է գտնել իր համար։







































