Արմեն Ջիգարխանյանի քույրը Իտալիայից կապի է դուրս եկել «Իրականում» թոք-շոուի տաղավարի հետ։ Մարինա Ջիգարխանյանը հյուրերին ու հաղորդման փորձագետներին հայտնել է, որ չի ճանաչում մարդկանց, ովեր գտնվում են եղբոր կողքին և ոչ ոքի չեն թողնում նրա մոտ։ Հաղորդման ժամանակ ներկաները փորձել են պարզաբանել, թե ինչ է տեղի ունեցել Ջիգարխանյանի և նրա կնոջ միջև։
Քույրը նշել է, որ Արմեն Բորիսովիչը 2 կաթված է տարել։ Նա պայմանավորել է եղբոր զգայունությունը, նյարդային պոռթկումները տարիքով։ Նրա խոսքով՝ նյարդային իրավիճակներում եղբայրը բավականին հաճախ է հայտնվել, փակվել իր կաբինետում։

Մարինա Ջիգարխանյանի խոսքով՝ դերասանն առաջին անգամ չէ, որ պատրաստվում է ամուսնալուծվել կնոջից։ Նա վստահ է, որ ընկերներն են տրամադրել եղբորը կնոջ դեմ՝ թատրոնին տիրանալու համար։
Քույրը վստահեցրել է, որ Արմեն Բորիսովիչն ու Վիտալինան շատ են սիրում միմյանց։










































