Պակիստանի Կարաչի քաղաքում գտել են տղայի, ով կարողանում է գլուխը շրջել բվի նման՝ 180 աստիճանով։ 14-ամյա Մուհամմադ Սամիրը հաստատում է, որ իր «սուպերունակությունը» բնածին չէ, այլ առաջացել է տևական մարզումների արդյունքում։ Այս մասին գրում է Daily Pakistan-ը։
Տղային ոգեշնչել է ամերիկյան սարսափ ֆիլմերից մեկի հերոսը, ով կարողացել է գլուխը շրջել նույն ձևով։
Հոր հիվանդության պատճառով տղան ստիպված է եղել վերջերս թողնել դպրոցն ու միանալ Dangerous Boys պարային խմբին՝ գումար աշխատելու և ընտանիքին օգնելու համար։







































