Saturday, 08 06 2024
Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանում բռնկված հրդեհը մարվել է
23:45
Պանամայի համալսարանում հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկը` վիրավորվել
Իսրայելն ազատ է արձակել ՀԱՄԱՍ-ի չորս պատանդի
Բենիամին Նեթանյահու. Իսրայելը չի ​​հանդուրժի ահաբեկչությունը, մենք չենք հանձնվի, քանի դեռ տուն չենք բերել մեր բոլոր պատանդներին
Նախարարությունը՝ Դեբեդ գետի ավազանում 2024 թվականի մայիսի 26-ին դիտված ջրի առավելագույն ելքերի մասին
Ալավերդու Դեբեդ, Էնգելս թաղամասերում, Հաղպատ բնակավայրում վերականգնվել է գազամատակարարումը
22:30
Միլեյը հրաժարվել է հանդիպել մահմեդական երկրների դեսպանների հետ
22:15
Բայդենը մարդկության համար սպառնալիք է համարում կլիմայի փոփոխությունը և միջուկային զենքը
Ալմաթին եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը
Նիկոլ Փաշինյանը դատապարտում է Դանիայի վարչապետի վրա կատարված հարձակումը
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Հայաստանի գրողների միությունում կայացել է Մկրտիչ Սարգսյանի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում
Այդ մարդը ինքն իրեն է ծաղրում, մեզ մնում է զվարճանալ. ափսոսում եմ մարդկանց էմոցիաները, հույսերը
Համանախագահության եռյակն ու 3+3-ը
Վարչապետն այցելել է Այրում, ուր ջրհեղեղի հետեւանքով վթարվել է երկաթգծի կամուրջը
Վարչապետը ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությանը
20:30
«Ֆրանսիան և ԱՄՆ-ն ճնշում կգործադրեն Իրանի վրա». Մակրոն
20:15
ԱՄՆ-ը պաշտոնապես սկսել է իր զորքերի դուրսբերումը Նիգերից
Պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն․ Ալիև
Գազայի հատվածում 2023-ի հոկտեմբերից ի վեր զոհվել է ավելի քան 36 հազար 8 հարյուր պաղեստինցի
19:30
Հունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվել
19:15
Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. Մակրոն
19:00
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 79,92 դոլար
18:45
Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը Փարիզում մասնակցել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրականացված միջոցառմանը
18:30
Շոլցը դիմել է Պուտինին Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ
Լոռիում 1,5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Բանակում մտածելակերպ է փոխվել. տեխնոլոգիական բաղադրիչի պահանջարկը բազմակի աճել է
Իսրայելն ազատել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 4 պատանդների
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով

Դա առնչվում էր պրն Հմայակի` տխրահռչակ «Գրիբոյեդովի» ակումբի անդամ լինելուն

Այն մարդիկ, որոնք մասնակցեցին «Հանուն Հայաստան պետության» ճակատի հռչակագրի փաստաթղթի մշակմանը, չնչին բացառություններով բոլորն էլ ստորագրել են փաստաթղթի տակ։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է ՀՀՇ վարչության անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը, որը ևս ստորագրել է փաստաթղթի տակ։

Անդրադառնալով փաստաթղթի ստորագրմանը նախորդած բուռն քննարկմանը, որտեղ լուրջ բախում է եղել՝ մի կողմից իր և Ալբերտ Բաղդասարյանի, մյուս կողմից՝ Հմայակ Հովհաննիսյանի միջև, Կարապետ Ռուբինյանն ասաց. «Իմ և Ալբերտ Բաղդասարյանի միջև որևէ բանավեճ չի եղել, մենք համախոհներ ենք այդ հարցերում։ Ինչ վերաբերում է Հմայակ Հովհաննիսյանին, ապա էլի որևէ բանավեճ տեղի չի ունեցել։ Տեղի է ունեցել բանսարկություն, որը բացահայտվել է իմ կողմից, որի արդյունքում նա ինչ-ինչ պատճառաբանություններ բերելով, պարզապես հրաժարվեց ստորագրել փաստաթուղթը։

Դա առնչվում էր պարոն Հմայակի՝ հայտնի տխրահռչակ «Գրիբոյեդովի» ակումբի անդամ լինելուն։ Ես հենց առաջին նիստում շոշափեցի Վահրամ Մարտիրոսյանի հետ կապված միջադեպը և ստացա նրանից հավաստիացումներ, որ այդ ակումբը չի գործում, որ իր կողմից որևէ անդամություն երբևիցե չի եղել, իր մասնակցությունն այդ ակումբում զուտ բանավեճային է համարում և այլն։ Ոչ մի խոսք այն մասին, թե ինքն էլ իր կողմից խնդիրներ ունի նախկին ՀՀՇ-ականների հետ, ինչպես ինքն է հետո արտահայտվել։ Հետո պատահաբար Facebook-ի մեկ այլ հատվածում, երևի մեր աչքից հեռու, կարդում եմ Հմայակ Հովհաննիսյանի մի սրտաճմլիկ հայտարարություն, որ երբ նախկին ՀՀՇ-ականները խոսում են իշխանափոխության մասին, իմ մեջ խոր կասկածներ են առաջանում, որ նրանք ուզում են գան իշխանության, որ շարունակեն իրենց թալանը։ Ես հաշիվ եմ պահանջում նրանից դրա համար։ Նա ասաց, որ ես և Վահրամ Մարտիրոսյանը իրեն զրպարտել ենք, թե ինքը «Գրիբոյեդովի» ակումբի անդամ է։ Ստիպված գործս թողեցի, համացանցում գտա «Գրիբոյեդովի» ակումբի կայքը, որը գործում է և ոչ մի հայտարարություն չկա, որ փակվել է։ Ինքն էլ իր հարցազրույցներում, երբ ինչ-որ հարցով իրեն դիմում են, ասում է՝ ինչու եք ինձ դիմում, ակումբի այլ անդամներ էլ կան։ Եվ ինչպես է նա արձագանքում. «Ասում է՝ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ ինձ վրա դոսյե եք հավաքել և նրա պատվերով փորձում եք ինձ պախարակել։ Ու հայտարարեց, որ ես ձեզ հետ այդ փաստաթղթի տակ չեմ ստորագրի։ Սա է եղել, ես շատ կոպիտ նրան ասել եմ, թե ինքն ով է, և մեր հարաբերությունները դրանով ավարտվել են»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում