Շոտլանդիայում վերլուծել են, թե ինչպիսի երաժշտությունն է բարենպաստ կյանքից հեռացող մարդկանց ականջի համար։ Եզակի հետազոտության նախաձեռող են դարձել շոտլանդական թատերական Vanishing Point ընկերությունն ու Scottish Ensemble երաժշտական կոլեկտիվը։
Լավագույնն է ճանաչվել էստոնացի կոմպոզիտոր Արվո Պյարտի Tabula Rasa ստեղծագործությունը։
«Այդ երաժշտությունը հնչում է այնպես, ասես այն անվերջ շարունակվելու է»,-ասել է Vanishing Point-ի տնօրեն Մեթյու Լենտոնը, փոխանցում է The Guardian-ը։ Այն լավագույնն է ճանաչվել՝ «հույս ներշնչելու» առումով։ Այդ իմաստով հետազոտողները «համապատասխան» են համարել նաև Ֆիլիպ Գլասի, Լա Մոնտե Յանգի և Յոհան Սեբաստիան Բախի ստեղծագործությունները։









































