Saturday, 08 06 2024
Ալմաթին եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Հայաստանի գրողների միությունում կայացել է Մկրտիչ Սարգսյանի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում
Այդ մարդը ինքն իրեն է ծաղրում, մեզ մնում է զվարճանալ. ափսոսում եմ մարդկանց էմոցիաները, հույսերը
Համանախագահության եռյակն ու 3+3-ը
Վարչապետն այցելել է Այրում, ուր ջրհեղեղի հետեւանքով վթարվել է երկաթգծի կամուրջը
Վարչապետը ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությանը
20:30
«Ֆրանսիան և ԱՄՆ-ն ճնշում կգործադրեն Իրանի վրա». Մակրոն
20:15
ԱՄՆ-ը պաշտոնապես սկսել է իր զորքերի դուրսբերումը Նիգերից
Պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն․ Ալիև
Գազայի հատվածում 2023-ի հոկտեմբերից ի վեր զոհվել է ավելի քան 36 հազար 8 հարյուր պաղեստինցի
19:30
Հունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվել
19:15
Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. Մակրոն
19:00
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 79,92 դոլար
18:45
Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը Փարիզում մասնակցել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրականացված միջոցառմանը
18:30
Շոլցը դիմել է Պուտինին Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ
Լոռիում 1,5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Բանակում մտածելակերպ է փոխվել. տեխնոլոգիական բաղադրիչի պահանջարկը բազմակի աճել է
Իսրայելն ազատել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 4 պատանդների
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով
Արցախցիները լրջագույն խնդիրներ ունեն, որոնք լուծում չեն ստանում, մերժվում են
«Կասկադ»-ի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը ներկայացվեց քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդին
Քարկոփում մասնակի վերականգնված է ջրամատակարարումը և էլեկտրամատակարարումը
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ճոճկան բնակավայր
Հրդեհ Ոսկեհատ գյուղում. այրվել է մոտ 100 հակ անասնակեր
Հայ-հնդկաական ներուժն Իրանի ճանապարհին
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 11 մարդ
Համագյուղացիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Բելգորոդի շրջանում ուկրաինական երկու ԱԹՍ-ի ոչնչացման մասին

Յոհանես Հանը հայ պատգամավորներին հավաստիացրել է՝ ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չկան

Եվրոպական Միության Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հանը հայ պատգամավորների հետ հանդիպմանը վերահաստատել է, որ որևէ խոչընդոտ չի տեսնում Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրելու համար: Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում այս մասին ասաց հանձնաժողովի նախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Մեր կուսակցության պատվիրակությունը երկու օր Բրյուսելում տարբեր հանդիպումներ է ունեցել: Հանդիպել ենք նաև Եվրոպական Միության Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հանի հետ, ով ևս մեկ անգամ վերահաստատեց, որ թե եվրոպական, թե հայկական կողմից որևէ խոչընդոտ չկա համաձայնագիրը ստորագրելու համար»,-  նշեց Զոհրաբյանը:

Նա ընդգծեց, որ իրենք քննարկումներ են ունեցել նաև Եվրոպական Միության հետ վիզաների ազատականացման հարցի վերաբերյալ, ինչը ևս Հայաստանի համար շատ կարևոր նշանակություն ունի: «Այս հարցով բանակցությունները սկսելու խնդիրները հիմնականում կապված են Եվրոպական Միության անդամ մի շարք երկրների ներօրենսդրական խնդիրների հետ, որոնք հիմնականում պայմանավորված են միգրացիոն հոսքերի ռիսկերով: Միության անդամ որոշ երկրների կողմից խոչընդոտներ կան, սակայն ես կարծում եմ, որ արտաքին գործերի նախարարությունն այդ երկրների հետ առանձին բանակցություններ կսկսի, որպեսզի նրանց մտահոգությունները փարատվեն: Ինձ համար զարմանալի է, որ այդ երկրների թվում է նաև Ֆրանսիան: Ամեն դեպքում կարելի է նաև այդ երկրներին հասկանալ: Վերջին ահաբեկչական գործողություններից հետո նրանք զգուշավոր միգրացիոն քաղաքականություն են վարում»,- նշեց Զոհրաբյանը:

Պատգամավորը նաև նշեց, որ դեկտեմբերի 1-ին, ժամը 11:00-ին Ազգային ժողովում խորհրդարանական լսումներ կանցկացվեն ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի թեմայով: Նաիրա Զոհրաբյանը հույս հայտնեց, որ համաձայնագիրը նոյեմբերի 24-ին կստորագրվի, ինչը հնարավորություն կտա դեկտեմբերի 1-ին առավել մանրամասն, ԵՄ անդամ երկրների դեսպանների մասնակցությամբ քննարկել համաձայնագիրը: Լսումները կանցկացվեն ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ համատեղ: «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը լսումների ընթացքում տեխնիկական աջակցություն կցուցաբերի` ապահովելով թարգմանություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում