Thursday, 02 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Տարոն Մարգարյանը հանդիպել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սպեկի գլխավորած պատվիրակության հետ: Կարևորելով Երևանի քաղաքապետարանի և «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության միջև ձևավորված համագործակցությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ այն արդյունավետ է և ունի ընդլայնման հնարավորություններ: Հատկանշելով, որ 2018թ.-ին Երևանը տոնելու է հիմնադրման 2800-ամյակը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ այս համատեքստում ակնկալվում է նաև մասնավոր հատվածի ակտիվ մասնակցությունը: Այս մասին  տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Երևանի քաղաքապետարանն առանձնակի է կարևորում մասնավոր հատվածի հետ համագործակցության ընդլայնումը, ինչը հնարավորություն է տալիս համատեղ ուժերով իրականացնել տարբեր նախաձեռնություններ, որոնք ուղղված են Երևանի զարգացմանը: Այդ մասով, անշուշտ, արդեն ունենք իրականացված բազմաթիվ հաջողված ծրագրեր և, հաշվի առնելով մասնավոր հատվածի կողմից սերտ համագործակցության պատրաստակամությունը՝ համոզված ենք, որ հետզհետե ավելի շատ ծրագրեր կկարողանանք կյանքի կոչել: Ինչպես գիտեք, հաջորդ տարին Երևանի համար հոբելյանական տարի է: Մենք նշելու ենք մեր քաղաքի հիմնադրման 2800-ամյակն ու, ըստ այդմ տարին լինելու է բավականին հագեցած թե՛ միջոցառումներով և թե՛ տարբեր նախաձեռնություններով: Եվ այդ համատեքստում մենք ակնկալում ենք նաև մասնավոր հատվածի ակտիվ մասնակցությունը: Ի դեպ, հայաստանյան բոլոր արտադրողներին արդեն առաջարկել ենք հաջորդ տարի իրենց արտադրանքների վրա զետեղել նաև 2800-ամյակի հոբելյանական տարբերանշանը, ինչը սիրով է ընդունվել: Կարծում եմ, որ Ձեր ընկերությունը ևս կմիանա այս նախաձեռնությանը», – նշել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և համագործակցության ընդլայնման պատրաստակամության համար՝ «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սպեկը նշել է, որ նախաձեռնությունն իսկապես ինքնատիպ է ու ողջունելի, և ընդգծել, որ իրենց ընկերությունը ևս մեծ սիրով կմիանա նախաձեռնությանը:

«Պարոն քաղաքապետ, նախ ուզում եմ վստահեցնել Ձեզ, որ մենք իսկապես մեծ պատիվ ենք համարում համայնքի լիարժեք անդամ լինելն ու ի շահ համայնքի զարգացման գործելը: Էրեբունի-Երևան տոնակատարության հետ կապված էլ ուզում եմ առանձնահատուկ ընդգծել, որ այն իսկապես հիացրել է ինձ: Ես առաջին անգամն եմ հնարավորություն ունեցել մասնակցելու այդ տոնակատարությանն ու, առիթն օգտագործելով, պետք է շնորհակալություն հայտնեմ Ձեզ՝ Երևանի բնակիչների ու հյուրերի համար տոնական նման մթնոլորտ ապահովելու համար: Ես շատ երկրներում եմ եղել, սակայն այն ջերմությունն ու բնակիչների տոնին մասնակցելու ակտիվությունը, որ տեսա Երևանում, հավատացեք որևէ տեղ չեմ տեսել և վստահեցնում եմ, որ դա, իրոք, ոգևորիչ էր: Իսկ նման մեծ ժողովրդականություն վայելող տոնակատարությանը որպես ընկերություն մասնակցություն ունենալը, համոզված եղեք, որ մեզ համար իսկապես պատիվ կլինի ու, վստահեցնում եմ, որ մենք մեծ պատրաստակամությամբ և պատասխանատվությամբ պատրաստ ենք անմիջական մասնակցություն ունենալ հոբելյանական տարվա հետ կապված նախաձեռնություններին, այդ թվում նաև հանդես գալով որպես աջակից», – նշել է  Քրիստոֆ Սպեկը:

Հանդիպման շրջանակում կողմերը մտքեր են փոխանակել նաև երկուստեք համագործակցության ծրագրերի ընդլայնման շուրջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում