Monday, 06 07 2026
15:30
Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները
Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
Մոսկվան Վաշինգտոնին «թշնամի» է նշանակել
14:50
Բրիտանական քաղաքականության մեջ ինչ-որ բան շատ խորն է կոտրված. Վենս
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
14:30
Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը ռեկորդ է գրանցել
Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները
14:00
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
13:50
Չինաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Անկախության 250-ամյակի առթիվ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
13:30
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել
Գետահովիտ բնակավայրում այրվել է տան տանիքը
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 500-ը
Դատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարում. OCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին
12:50
Գուտերեշը նախազգուշացրել է ԱԲ-ի արագ զարգացման մասին՝ ընդգծելով այն կարգավորող կանոնների սահմանման անհրաժեշտությունը
12:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
12:10
Թեհրանի փողոցներում հազարավոր մարդիկ հրաժեշտ են տալիս հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին
Անկարան՝ «միջազգային օրակարգ ձևավորղ մայրաքաղաք»
11:50
Wildberries-ը կավելացնի արհեստական բանականությունով մշակված բովանդակության նշում օգտատերերի կարծիքներում
Էթնիկ մեղեդիներն ու էլեկտրոնային երաժշտությունը՝ մեկ հարթակում. Գառնու տաճարում կանցկացվի առաջին Equinox փառատոնը
11:30
Արևային երկաթգիծ. Շվեյցարական նորարարությունը՝ էներգիայի նոր աղբյուր
Որևէ արդարացում և բացատրություն այլևս ընդունելի չի լինելու․ Ավինյանի նախազգուշացումը թաղապետերին
11:10
Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավել զոհեր ու վիրավորներ
Հիմա է Երևանում ակտիվ շինարարության սեզոնը, և օդի որակը շատ լավն է․ քաղաքապետ
10:50
Թրամփի միջամտությունից հետո ՖԻՖԱ-ն չեղարկել է ամերիկացի ֆուտբոլիստի որակազրկումն Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից առաջ
Խնդրում ենք լուրջ մոտեցում․ սա 5 կամ 10 տարի առաջվա Երևանը չէ․ Ավինյան
10:30
Թրամփն Անկարայում կհանդիպի Ուկրաինայի և Սիրիայի նախագահների հետ
Անկյունաքարային որոշում է պետք․ Ավինյանը խոստովանեց Աջափնյակի մետրոյի կառուցման ձգձման պատճառը

Հայաստանի իսրայելական պարտիան

Հուլիսի 25-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, հանդիպելով պաշտոնական այցով Երևան ժամանած Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիին` կարևորել էր Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյայի այցը Հայաստան, ընդգծելով, որ հայ և հրեա ժողովուրդների միջև հարաբերությունները պատմական խոր արմատներ ունեն, ինչը լավ հիմք է ստեղծում միջպետական համագործակցության զարգացման համար։ Հանեգբին Իսրայելի քաղաքականության առանցքային դեմքերից մեկն է, և նրա այցը Հայաստան խորհրդանշական իմաստ ուներ և լուրջ ազդակ էր երկկողմ հարաբերությունների զարգացման համար, մանավանդ, որ ժամանակագրորեն համընկավ իսրայելա-ադրբեջանական հարաբերություններում առաջացած ճգնաժամի հետ՝ պայմանավորված Ադրբեջան մատակարարած իսրայելական դրոնների փորձարկման հետ կապված սկանդալով:

Հիմա պաշտոնական այցով Իսրայելում է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարն արդեն հասցրել է հանդիպում ունենալ Իսրայելի Կնեսեթի խոսնակ Յուլի Էդելշտեյնի հետ: Նախարար Նալբանդյանը և խոսնակ Էդելշտեյնը անդրադարձել են հայ-իսրայելական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի, քննարկել են միջխորհրդարանական կապերի առավել սերտացմանն ու ընդլայնմանը, միջազգային կառույցների շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր։

Էդվարդ Նալբանդյանի աշխատանքային այցի առանցքն իհարկե ժամեր առաջ Թել Ավիվի իր նստավայրում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումն է: Ըստ, առայժմ կցկտուր պաշտոնական հաղորդագրության, ողջունելով Նալբանդյանին՝ Իսրայելի վարչապետը կարևորել է Հայաստանի ԱԳ նախարարի այցն Իսրայել և նշել, որ Իսրայելը պատրաստակամ է ընդլայնել հարաբերությունները Հայաստանի հետ՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև առկա է համագործակցության մեծ ներուժ: Հանդիպմանը հանգամանալից քննարկվել է հայ-իսրայելական երկկողմ օրակարգի հարցերի, միջազգային կառույցներում համագործակցության շուրջ։ Մտքեր են փոխանակվել երկկողմ առևտրատնտեսական կապերի աշխուժացման, գործարար կապերի խթանման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման և միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացման, տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտության և կրթության, զբոսաշրջության, գյուղատնտեսության բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունների շուրջ:

Նախկինում առիթ ունեցել ենք անդրադառնալ հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման, ընդհուպ` երկու մայրաքաղաքներում դեսպանատներ հիմնելու կարևորությանը` հատկապես ԼՂ խնդրի համատեքստում: Երբ Ադրբեջանը որդեգրել է հոգեմաշ հյուծիչ պատերազմի մարտավարությունը, Հայաստանի դիվանագիտությունը պարտավոր է գտնել ոչ ստանդարտ լուծումներ, հարաբերություններ խորացնել այն ուղղություններով, որոնք համարվում են Ադրբեջանի հաղթաթուղթը` չեզոքացնելու կամ գոնե նվազագույնի հասցնելու համար Բաքվի քաղաքականության արդյունավետությունը: Հայ-իսրայելական հարաբերությունների զարգացումը հենց այն բանալիներից մեկն է, որը ԼՂ հարցում կաշկանդելու է Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը, որովհետև Իսրայելը մեր հակառակորդի սպառազինության հիմնական մատակարարներից մեկն է:

Անշուշտ, Իսրայելն էլ մեր տարածաշրջանում ունի իր հետաքրքրությունները` պայմանավորված հատկապես իրանական գործոնով: Թել Ավիվում թերևս գիտակցել են, որ իրենց տարածաշրջանային քաղաքականությունը չեն կարող դարձնել Ադրբեջանի հետ բարդ հարաբերությունների պատանդը, ու դրանով են պայմանավորված Երևանի ուղղությամբ վերջին ամիսներին արվող դիվանագիտական ժեստերը:

Հայաստանի դիվանագիտությանը մինչև հիմա հաջողվել է համադրել հայ-իրանական և հայ-ամերիկյան հարաբերությունները` չնայած Թեհրանի ու Վաշինգտոնի լարված հարաբերություններին: Նույն մոտեցումը պետք է որդեգրել հայ-իրանական և հայ-իսրայելական հարաբերությունների համադրման հարցում: Հայաստանի արտաքին քաղաքականության բազմավեկտորությունն ու դիվերսիֆիկացիան անհրաժեշտաբար պետք է ուղղված լինեն մեր երկրի սուբեկտության մեծացմանն ու անվտանգության ամրապնդմանը` զերծ մնալով բլոկային տրամաբանությունից կամ երրորդ երկրների կոնֆրոնտացիոն բաժանարար գծերի սահմանին հայտնվելու ռիսկերից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում