Հայաստանի խորհրդարանական դիվանագիտությունը իր բոլոր ուղղություններով, պատվիրակություններով որակական աճ է ապրում, այսօր Ազգային ժողվում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը։
Եվրանեսթ ԽՎ-ի նիստի ժամանակ ընդունվել է չորս զեկույց, որ վերաբերվում են էներգետիկ, տնտեսական ոլորտներին, երիտասարդների հիմնախնդիրներին, քաղաքականությանն ու մամուլի ազատությանը: Ընդունվել է նաև երեք հրատապ բանաձև, որից մեկը ներկայացված է եղել հայկական պատվիրակության կողմից և վերաբերվում է ավտոմատացված և ռոբոտացված համակարգերով զենքի արտադրությանը և օգտագործմանը:








































