Tuesday, 30 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Հայաստանում ստեղծված են բարենպաստ պայմաններ գործարարությամբ զբաղվելու համար. Սերժ Սարգսյան

Հնդկաստանի շուկայի հնարավորությունները գրավիչ են հայ գործարարների համար: Հնդկական «DD news»-ին տված հարցազրույցում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հնդկաստանն ունի աշխարհում ամենաարագ զարգացող տնտեսություններից մեկը, այն հսկայական շուկա է և, իհարկե, գրավիչ:

«Մենք խրախուսում ենք արտահանումը, և տարիներ շարունակ ունենք արտահանման երկնիշ աճ, արտահանումն ապահովագրում ենք պետական կառույցի կողմից: Ընդհանրապես, արտահանումը շատ շահավետ է Հայաստանի համար: Մենք արդեն Հնդկաստանի իշխանություններին հանձնել ենք 35 անուն ապրանքատեսակների ցուցակ, վստահ եղեք, որ մենք կամաց-կամաց տեղ ենք գտնելու հնդկական շուկայում: Այսօր էլ ունենք արտահանում»,- ասել է Նախագահը:

Անդրադառնալով Հայաստանում ներդրումային հնարավորություններին` Սերժ Սարգսյանը նշել է, որ այսօր մեր երկրում ստեղծված են բարենպաստ պայմաններ գործարարությամբ զբաղվելու համար:

«Մենք տարիներ շարունակ առաջընթաց ունենք «Դուինգ բիզնես»-ի ցուցանիշով: Ես այսօր լսեցի, որ այդ աղյուսակում Հնդկաստանը 30 տեղով բարելավել է դիրքերը` գտնվելով 100 երկրների շարքում: Մենք էլ ենք բավական բարենպաստ գոտում, մենք առաջին 50 երկրների ցանկում: Վստահ եմ, որ հաջորդ տարվա գնահատման ցուցանիշներով առաջընթացն ակնառու կլինի: Հայաստանը փոքր երկիր է, հենց այդ պատճառով նաև ամենից շատ, թե քիչ նշանակալի գործարար գտնվում է ՀՀ կառավարության և իմ տեսադաշտում: Դա նշանակում է, որ մշտապես պատրաստակամ ենք աջակցելու յուրաքանչյուր ներդրողի: Մենք խորապես շահագրգռված ենք ներդրումների հարցում»,-ասել է Նախագահը: Սերժ Սարգսյանը նշել է, որ համագործակցության ոլորտները բազմազան են` գյուղատնտեսություն, գյուղմթերքների վերամշակում, ադամանդագործություն, ոսկերչություն, դեղագործություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, հանքարդյունաբերություն և այլն:

«Հրավիրում ենք հնդիկ գործարարներին փորձել իրենց ունակությունները հայկական տնտեսության մեջ: Ես կցանկանայի, որ հաջողության պատմությունները շատ լինեն»,-հավելել է Նախագահը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում