ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադին ներկայում գտվում է Սիրիայում։ Այս մասին հայտարարել է եգիպտական «Ադ-Դուստուր» թերթը՝ հղում անելով իրաքյան հետախուզական տվյալներին։
Հետախուզության տվյալներով՝ ալ-Բաղդադին նոյեմբերի 3-ին, «օգտվելով դեղին տաքսու ծառայություններից, իրաքյան Ռավա շրջանից (Անբար նահանգ) տեղափոխվել է Սիրիա»։ Ենթադրաբար նա ուղևորվել է Դեր Զոր։
Ահաբեկիչը հատուկ է տաքսի նստել՝ աննկատ մնալու համար։
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին հաղորդվել էր ալ-Բաղդադիի հնարավոր մահվան մասին, ավելի ուշ այդ տեղեկությունը հերքվել էր։









































