ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը հետևել է ռասսայական խտրականության դեմ պայքարի առաջամարտիկ, իրավապաշտպան Մարտին Լյութեր Քինգին և փորձել է նրա դեմ կոմպրոմատներ հավաքել: Դա հետևում է ուրբաթ օրը Ջոն Քենեդիի սպանության մասին ազգային արխիվի հրապարակած փաստաթղթերից:
20 էջանոց վերլուծական փաստաթղթում ՀԴԲ-ն փորձում է կապել Քինգին կոմունիստական տարբեր շարժումնեի հետ: Փաստաթղթում պնդում կա, որ Քինգի ղեկավարած Հարավ-քրիստոնեական առաջնորդության կոնֆերանսը, որը կրոնական կազմակերպություն է, կասկածվում է ֆինանսական խարդախությունների և հարկերից խուսափելու մեջ:
Փաստաթղթերը նաև պարունակում են Քինգի անձնական կյանքի վեաբերյալ տարբեր դատողություններ, այդ թվում՝ ենթադրյալ արտաամուսնական կապերի վերաբերյալ: ՀԴԲ-ն նաև կասկածի տակ է դնում 1964 թ. նրան Նոբելյան մրցանակի արժանացնելու անհրաժեշտությունը: Ընդ որում՝ փաստաթղթում նշված չէ, թե այդ տեղեկությունները ենթադրություններ են, թե՞ փաստեր: Չնայած նրան, որ փաստաթուղթը գտնվում է Քենեդիի սպանության վերաբերյալ նյութերի մեջ, նրանում ոչ մի խոսք չկա նախագահի վերաբերյալ: Փաստաթղթի վրա կա մակագրություն առ այն, որ տվյալ գրության հրապարակումը խիստ արգելվում է:










































