Թզուկ մականունով հայտնի թմրաբարոն Հոակիմ Գուսմանը առողջական լուրջ խնդիրներ ունի. տառապում է ընկճախտով և լսողական հալյուցինացիաներ ունի: Այդ մասին հայտարարել է նրա փաստաբան Էդուարդո Բալարեզոն՝ գրում է iz.ru-ն:
Բալարեզոն նամակ է ուղարկել Նյու Յորքի Դաշնային դատարան, որով խնդրում է թույլ տալ, որ իր պաշտպանյալը հետազոտվի նյարդահոգեբանի մոտ: Նրա խոսքով՝ օրվա 23 ժամը Գուսմանն անց է կացնում սառը մենախցում՝ ամբողջովին մեկուսացած և մշտառկա լուսավորության մեջ: Այդ պատճառով էլ վերջին ամիսներին նրա առողջական վիճակը նկատելիոեն վատացել է:
Գուսմանը նաև բողոքել է, որ այնպիսի զգացողություն ունի, թե իրեն հետևում են:
Հիշեցնենք, որ մեքսիկացի ամենահայտնի թմրաբարոն Թզուկին հունվարի 19-ին հանձնել են ԱՄՆ իշխանություններին: Այժմ նա Նյու Յորքի բանտում սպասում է դատավարության:










































