Antifa շարժման ակտիվիստները ծրագրում են ԱՄՆ 20 քաղաքներում կազմակերպել ցույցեր՝ ընդդեմ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության: Ինչպես հաղորդում է Time-ը, բողոքի ակցիաները կանցկացվեն նոյեմբերի 4-ին:
Նշվում է, որ ցույցերից մեկը կանցկացվի Հավայայում, որտեղ այսօր մեկնել է Թրամփը առաջին տիկին Մելանյայի հետ: Հայտնի է նաև, որ գրեթե 1000 մարդ կմասնակցի Նյու Յորքում հակակառավարական զանգվածային ցույցին:
Ինչպես հաղորդում է պարբերականը, Antifa-ն իրեն չի համարում խմբավորում: Այդ բառով իրենց անվանում են մարդիկ, որոնք ունեն խիստ ընդդիմադիր հայացքներ: Միակ բանը, որ նրանց միավորում է, Դոնալդ Թրամփին նախագահական աթոռից զրկելն է:







































