Saturday, 04 07 2026
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան
17:30
Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ

Հայաստանը նմանվել է փնթփնթացող երկրի. քաղաքագետ

«Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նախագիծը բավական դրական է գնահատվել տարբեր կոնսորցիումների և բեռնափոխադրողների, մասնավորապես՝ Չինաստանի, Հնդկաստանի, Պակիստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի կողմից»,- «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ»-ում կազմակերպված քննարկմանը հայտարարեց քաղաքագետ Գևորգ Մելիքյանը:

Նրա կարծիքով՝ Հայաստանի մեկուսացումը այս նախագծի ածանցյալ նպատակներից մեկն է. «Փաստացի Ադրբեջանը քայլ առ քայլ իրականացնում է այն նախագծերը, որոնք նախանշել էր 10-15 տարի առաջ»:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա քաղաքագետի կարծիքով՝ Հայաստանը նմանվել է անընդհատ այս կամ այն նախագիծը քննադատողի կամ հետևից փնթփնթացողի երկրի, կամ փորձում է հասկանալ, թե դիմացինը դրանից ինչ վնասներ կունենա. «Հայաստանը դիմելու է վրացական կողմին այս երկաթուղով իր ապրանքները անցկացնելու համար: Իսկ Ադրբեջանը, շատ լավ հասկանալով Հայաստանի խոցելիությունը, կարող է համաձայնել և այնուհետև նշել, որ ինքը օգնում է Հայաստանին լուծելու իր տնտեսական խնդիրները, կարող է և հակառակը՝ կտրուկ դեմ լինել»:

Քաղաքագետի խոսքով՝ այս գործընթացը հնարավորություն է տալիս իրականացնել Մետաքսի ճանապարհը, և Չինաստանը մեծ հետաքրքրություն ունի այս նախագծի հանդեպ. «Մինչդեռ Սերժ Սարգսյանը առաջատար հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում խոսում է հայկական գինու և կոնյակի հնության մասին»:

Գևորգ Մելիքյանը հիշեցրեց, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ը ֆինանսապես չաջակցեցին այս նախագիծը, քանի որ Հայաստանը շրջանցվում էր: «Իսկ Ռուսաստանը, լինելով Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, անգամ փորձ չարեց ճնշում գործադրել այս կամ այն մասնակցի վրա, որպեսզի Հայաստանը ևս ներգրավված լիներ»,- ասաց նա՝ ավելացնելով, սակայն, որ խնդիրը ոչ թե Ռուսաստանի, այլ Հայաստանի մեջ է:

Քաղաքագետը համոզված է՝ ոչ թե Հայաստանն է դառնում եվրասիական կամուրջ, այլ Վրաստանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում