ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ընդունում այն տեսակետը, որ Հայաստանի տնտեսությունը իրենից առաջ վատ վիճակում է հայտնվել Հանրապետական կուսակցության կառավարման հետեւանքով:
Կառավարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները վարչապետից հետաքրքրվեցին, թե ո՞ր կուսակցությունն է տնտեսությունը հասցրել այս ծանր վիճակին, Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Շատ համարձակ եմ անդամակցել ՀՀԿ-ին, շատ գիտակցաբար եւ ժամանակին բացատրել եմ, թե ինչու եմ դա անում, որովհետեւ այն մարտահրավերները, տարածաշրջանը և այն պրոբլեմները, որի առաջ մեր երկիրը կանգնած է, չափազանց կարեւոր է, որպեսզի մենք ցնցումներ չունենանք: Ինչ վերաբերվում է նրան, թե ՀՀԿ-ն հասցրել է այդ կետին, ձեր ձեւակերպմամբ, իսկ ո՞վ է գնահատել, եթե այլ կուսակցություն լիներ այդ տնտեսական անկման պարագայում իրենք ինչի՞ կհասցնեին»:







































