Monday, 29 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Բերման ենթարկված անձը 4 ժամվա ընթացքում պետք է ձերբակալվի՝ հակառակ դեպքում ազատ կարձակվի

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Քրեական դատավարության օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ փոփոխությունները վերաբերում են բերված անձի իրավունքներին և կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հարցերին:

«Բանն այն է, որ բերված անձը մինչև ձերբակալվածի կարգավիճակ ստանալը գտնվում է բավականին անպաշտպան վիճակում: Մենք նախատեսում ենք, որ բերված անձը 4 ժամվա ընթացքում պետք է ստանա ձերբակալվածի կարգավիճակ, հակառակ դեպքում` պետք է ազատ արձակվի: Սա լուրջ խթան է, որպեսզի մենք պաշտպանենք այդ անձանց իրավունքները: Բացի այդ, մինչև ձերբակալվածի կարգավիճակ ստանալը, մենք նախատեսում ենք մի շարք իրավունքներ, որոնցից անձը պետք է օգտվի: Դրանք են` իմանալ ազատությունից զրկվելու պատճառը, պահպանել լռություն, ստանալ իր իրավունքների մասին բանավոր պարզաբանում, գրավոր ծանուցում և պարզաբանում, իր ընտրած անձին տեղեկացնել իր գտնվելու վայրի մասին, հրավիրել փաստաբան և իր պահանջով ենթարկվել բժշկական հետազոտության», – ասաց Դավիթ Հարությունյանը՝ ընդգծելով, որ առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է նաև ձերբակալման դատական բողոքարկման հստակ ընթացակարգ:

«Դա նախատեսում է նաև արտառոց դեպք, երբ ներկայացվում է հիմնավոր պատճառ, առերևույթ հիմքեր, որ կա վատ վերաբերմունքի վտանգ, ապա դատարանը պետք է բողոքը քննի անհապաղ»,- ասաց նախարարը:

Անդրադառնալով կալանավորմանը՝ Հարությունյանն ասաց, որ ներկա օրենսդրությամբ անձի նկատմամբ կալանավորումը կարող է որպես խափանման միջոց կիրառվել այնպիսի հանցագործությունների համար, որոնց պարագայում ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է, կամ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ մեղադրյալը կարող է կատարել մի շարք գործողություններ` հատկապես խոսքը վերաբերում է թաքնվելուն, նոր հանցանք կատարելուն:

«Այս «կամ»-ն իրականում շատ է բացում դաշտը: Այդ «կամ»-ը փոխելով «և»-ով՝ մենք իրապես փոխում ենք իրավիճակը: Այսինքն՝կալանավորման որոշում կայացնելու համար պետք է առկա լինի մեկ տարուց ավելի ազատազրկման պատժով հանցագործություն և մյուս երկու հիմքերից գոնե մեկը», – ասաց Դավիթ Հարությունյանը՝ ավելացնելով, որ ներկայացված նախագծով կարգավորվում է նաև, թե դատավարության, որ մասնակիցները, որ դեպքում կարող են հրաժարվել ցուցմունք տալուց և հստակեցվում է` որոնք են համարվում քրեադատավարական օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում