Հանրապետության տարբեր մարզերում՝ այդ թվում խոշորացված և խոշորացվող, իրավիճակն աղետալի է, «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Վերջինս նշեց, որ բյուջեով նախատեսվում է 2.4 մլրդ դրամ տրամադրել տարածքային զարգացման համար, մինչդեռ անհրաժեշտ է վերահսկողություն կատարել հասկանալու համար, թե արդյոք դրանք ըստ նպատակի են օգտագործվում։
«Մենք միասին պետք է վերահսկողություն իրականացնենք, որ տեսնենք այն դրամաշնորհները, որոնք հատկացվում են խորոշացված համայնքների խնդիրների լուծմանը, իրականացվելու են, թե ոչ», – նշեց Նաիրա Զոհրաբյանը։








































