ԶԼՄ-ները հայտնել են ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի և Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկակայի ամուսնալուծության հնարավոր պատճառի մասին։
«Վիտալինան պատրաստել էր «Մարինա Ցվետաևա» երաժշտական ներկայացումը։ Արմեն Բորիսովիչը նայել է ու ասել. «Պրեմիերան արգելում եմ»»,-ասել է արտիստի մոտ ընկեր Արթուր Սողոմոնյանը, փոխանցում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։
Նրա խոսքով՝ Վիտալինան միևնույնն է՝ ներկայացումը կյանքի է կոչել, այդ ժամանակ էլ Ջիգարխանյանի մոտ առողջական ճգնաժամ է սկսվել, դերասանին հոսպիտալացրել են։
«Այնուամենայնիվ, կարծում եմ՝ նրանց ընտանիքի փլուզման գլխավոր պատճառը նրանումն է, որ Վիտալինան սկսել էր ինքնուրույն անել բեմադրությունները և չի լսել Ջիգարխանյանի կարծիքը։ Ջիգարխանյանի համար ստեղծագործական հարցն առաջին տեղում է։ Նա հոգով երկրպագում է իր անունը կրող թատրոնը»,-ասել է Սողոմոնյանը։














































