Մոսկվայի «Չընդհատվող կրթության արևմտյան համալիրի» ուսանող Անդրեյ Ե-ն այսօր դաժանաբար սպանել է նույն քոլեջի ուսուցչին և դրանից հետո սելֆի արել սպանված դասախոսի դիակի հետ՝ հրապարակելով այն VKontankte սոցիալական ցանցում: Քննության կողմից առաջ քաշված նախնական վարկածի համաձայն՝ ուսանողը կենսագործունեության անվտանգության հիմունքների դասախոսի հանդեպ հաշվեհարդար է տեսել, քանի որ կոնֆլիկտ է ունեցել նրա հետ:

Սպանությունից հետո ուսանողն ինքնասպանություն է գործել: Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ սպանության հոդվածով: Հանցանքի վայրում աշխատում են քննիչները:

Սպանված դասախոսի կողքին դանակից բացի, որն ըստ էության սպանության գործիք է հանդիսանում, հայտնաբերվել է նաև էլեկտրասղոց:













































