Saturday, 04 07 2026
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան
17:30
Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ
15:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին

ԱՄՆ-ն կաջակցի Հայաստանի գյուղատնտեսական ոլորտին

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը գործակցելով ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի հետ կազմակերպել էր գործարար համաժողով նվիրված գյուղատնտեսությանը:

ԱՄՆ դեսպանատնից հայցնում են, որ նպատակը ոլորտի հայկական ընկերություններին ամերիկյան հայտնի «Վալմոնտ» և «Մոնսանտո» ընկերությունների փորձի, ապրանքների ու տեխնոլոգիաների ներկայացումն էր ու կապերի ձևավորումը:

Համաժողովը միտված էր ամրապնդել Միացյալ Նահանգների և Հայաստանի կոմերցիոն կապերը ագրոբիզնեսի ոլորտի ամերիկյան ու հայկական կառույցների միջև կապեր հաստատելու միջոցով, և հնարավորություն տալով ամերիկյան ընկերություններին ներկայացնել ոլորտի վերջին տեխնոլոգիական զարգացումները:

«Գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է, այն ապահովում է Հայաստանի ՀՆԱ-ի 19.6 տոկոսը և հայաստանյան աշխատուժի 36.2 տոկոս զբաղվածությունը: Միացյալ Նահանգները ջանում է բարելավել մեր երկու երկրների կոմերցիոն հնարավորությունները և խորացնել առևտրա-ներդրումային հարաբերությունները: Ուրախությամբ կարող ենք փաստել, որ այս տարվա առաջին 8 ամիսների ընթացքում Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունն ըստ ԱՄՆ վիճակագրական ծառայության տվյալների աճել է 35 տոկոսով», – բացման խոսքում ասել է ԱՄՆ գործերի հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը:

Ամերիկյան երկու ընկերություններ՝ «Վալմոնտը» և «Մոնսանտոն» ներկայացուցիչներ էին գործուղել, ովքեր այս համաժողովում ներկայացրեցին իրենց ընկերությունների ապրանքները և ուսումնասիրեցին Հայաստանում առկա գործարար հնարավորությունները: Այս մեկօրյա համաժողովում զեկուցումներով հանդես եկան նաև Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի, Միջազգային ֆինանսական կորպորացիայի, Ագրոբիզնեսի ու գյուղի զարգացման ՔԱՐԴ կենտրոնի և ՀՀ կառավարության ներկայացուցիչները:

Միջոցառումն ամերիկյան ընկերություններին թույլ տվեց առավել հստակ պատկերացում կազմել Հայաստանի կառավարության ու գործարար դաշտի նպատակների ու առաջնահերթ խնդիրների մասին, իսկ հայկական ընկերությունների համար դա հնարավորություն էր ծանոթանալու բերքատվության մեծացման ու հավելյալ արժեք ձևավորելու նորագույն մոտեցումներին: Համաժողովից հետո տեղի ունեցան հանդիպումներ ամերիկյան ու հայկական ընկերությունների ներկայացուցիչների միջև:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում