Thursday, 11 06 2026
Երևանում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Գագիկ Ծառուկյանը «ստոյկա» կտա, որ ես իրեն գործարք առաջարկեմ․ վարչապետ
13:10
Կոնգոյում հայտնել են էբոլայով վարակման 635 հաստատված դեպքի մասին
Որ իրենց թափ տան՝ ամենամեծ կտորն ականջն է մնալու և արդեն մնացել է․ վարչապետը՝ օլիգարխների մասին
Կապանի 4 գյուղում մի քանի ժամով կտեղակայվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը
Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն․ վարչապետ
12:50
Ավստրալիան կմասնակցի Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգության ապահովման առաքելությանը
Եթե ՀԱՊԿ անդամները որոշեն ՀՀ-ին հեռացնել, ստիպված կլինենք այդ որոշումն ընդունել ի գիտություն
Գյումրիում կարկուտի հետևանքով ջրալցվել են տներ, անձրևաջրերի կուտակման պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ
Վստահ եմ՝ առանց ընտրակաշառքի՝ եռագլուխներից ոչ մեկը ԱԺ անցելու շեմը չէր հաղթահարի․ վարչապետ
12:30
Թրամփը Կոնգրեսի հանրապետականներին կոչ է արել 350 միլիարդ դոլար հատկացնել Պենտագոնին
«Զվարթնոց» օդանավակայանը մեզ այլևս չի հերիքում․ ավիացիոն ոլորտում մեծ փոփոխություններ են սպասվում
12:20
Ucom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով
Որևէ գաղտնի օրակարգ չունենք․ կողքից մեզ հետևող ցանկացած աչք միայն օգուտ է բերելու․ Փաշինյան
12:10
Բահրեյնում Իրանի հարձակման հետևանքով երեխա է վիրավորվել
Ո՞ր կետում կարող էին միավորվել Կրեմլի, Հայաստանում նրա կրեատուրայի և Ադրբեջանի շահերը
Ռազմավարությունը սեպագիր արձանագրություն չէ, մենք պետք է այն ճկուն պահենք, որ զարգանա․ վարչապետ
11:50
2025-ին տեղահանվածների թիվը նվազել է, բայց երկարաժամկետ փախստականների ճգնաժամը շարունակվում է. UNHCR
Կրթություն, աշխատանք, բարեկեցություն․ պետությունն աջակցելու է այս առանցքով առաջնորդվող մարդուն
ԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքները
Շաբաթն ուրբաթից շուտ եկավ․ շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ աշխատանքն արդյունք է տալիս
11:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանին աջակցող ընկերությունների դեմ
Պետք է հաշվի առնենք՝ ընտրակաշառքի մեծ ծավալներն ավելացրել են և ավելացնելու են սպառումը․ Փաշինյան
Ընկերությունը ներմուծել է լիցենզիայում չներառված 48 հզր կգ մսամթերք. պետությանը պատճառված 13.8 մլն դրամի վնասը վերականգնվել է
11:10
ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորդանանում ամերիկյան կործանիչներ թիրախավորելու մասին
Չկա աշխարհում սերտիֆիկատ, որին մեր արտադրանքը չի համապատասխանում․ Պապոյան
Գեղադիրում անասնակեր է այրվել․ հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը
10:50
Հռոմի պապի օրհնությամբ բացվել է Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարի նոր աշտարակը
Վերածննդի այգում կստեղծվի «Բեզոարյան այծ» թեմատիկ յուրահատուկ մանկական խաղահրապարակ
10:30
ԱՄՆ Կոնգրեսում երկկուսակցական բանաձև է ներկայացվել, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել բոլոր հայ գերիներին

Արամ Ա կաթողիկոսը կոչ է անում պահպանել Միջին Արևելքի կրոնական և մշակութային բազմազանությունը

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը ելույթ է ունեցել Հունաստանի կառավարության կազմակերխած Աթենքի երկրորդ միջազգային համագումարին և կոչ արել պահպանել Միջին Արևելքի կրոնական և մշակութային բազմազանությունը։ Այս մասին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության լրատվական գրասենյակից՝ հավելելով. «Յունաստանի կառավարութեան կողմէ կազմակերպուած Աթէնքի երկրորդ միջազգային համագումարին իր արտասանած խօսքին մէջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը յատուկ կարեւորութեամբ շեշտեց Միջին Արեւելքի կեանքին ու պատմութեան իւրայատուկ երեւոյթը կազմող ցեղային, կրօնական ու մշակութային բազմազանութիւնը պահելու հրամայականը։ Մեկնելով այս շեշտաւորումէն եւ անդրադառնալով Միջին Արեւելքի դիմագրաւած ներկայ տագնապներուն, Նորին Սրբութիւնը իր խօսքը ամփոփեց հետեւեալ չորս կէտերուն մէջ.-

1. Կեանքը աստուածատուր իրականութիւն մըն է։ Մարդը կոչուած է պահելու ու պաշտպանելու կեանքը. հետեւաբար, ոեւէ մէկ արարք կեանքը ապականելու ձգտող մեղանչում մըն է Աստուծոյ նկատմամբ։ Այս է ուսուցումը միաստուածեան երեք կրօններուն։

2. Բազմազանութիւնը Աստուծոյ ստեղծագործութեան իւրայատուկ երեսներէն մէկն է. ան հարստացուցիչ երեւոյթ է։ Հետեւաբար Միջին Արեւելքի կրօնական, մշակութային ու ցեղային բազմազանութիւնը պահելն ու զարգացնելը բոլորին հիմնական մտահոգութիւնը պէտք է դառնայ։

3. Ծայրայեղութիւնը մերժելի երեւոյթ մըն է բոլոր կրօններուն կողմէ։ Ոեւէ կրօնք իրաւունք չունի իր արժէքներն ու ուսուցումները պարտադրելու։ Արժէքներու ու աւանդութիւններու գոյակցութիւնը հիմքն է ազգերու համակեցութեան։

4. Խաղաղութիւնը աստուածատուր իրաւունք է, սակայն ճշմարիտ ու մնայուն խաղաղութիւնը հիմնուած է արդարութեան վրայ։

Ապա, Վեհափառ Հայրապետը անդրադարձաւ Միջին Արեւելքի ներկայ կացութեան եւ յիշեց, որ կրօնական ծայրայեղութիւնը, արտաքին ոյժերու միջամտութիւնը, ժողովրդավարութեան ու մարդկային իրաւանց անտեսումը այլազան տագնապներ յառաջացուցած է շրջանէն ներս՝ հարցականի տակ առնելով մշակոյթներու ու կրօններու համակեցութիւնը։ Միջին Արեւելքը լուրջ վտանգներու կրնայ ենթարկուիլ, երբ իր ինքնութեան անբաժան մասը կազմող բազմազանութիւնը վտանգուի՝ յիշեցուց Նորին Սրբութիւնը եւ կոչ ուղղեց, որ երեք միաստուածեան կրօններու առաջնորդները քաղաքական ղեկավարներու հետ միասնաբար դիմեն այնպիսի քայլերու, որոնցմով կարելի ըլլայ պահպանել Միջին Արեւելքի բազմազանութիւնը։

Յայտնենք, որ Արամ Ա. Կաթողիկոսին կողքին համագումարին ներկայ եղան Յունաստանի հայոց թեմի առաջնորդ՝ Գերշ. Տ. Գեղամ Արք. Խաչերեան եւ Ազգային Վարչութեան ատենապետ՝ Պօղոս Չոլաքեան։ Համագումարին նաեւ կը մասնակցէր որպէս Արաբական Միացեալ Էմիրութեանց պետութեան պատուիրակութեան անդամ՝ Գերպ. Տ. Մեսրոպ Ծ. Վրդ. Սարգիսեան։

Համագումարին բացումը կատարեց Յունաստանի Նախագահը, ապա ժողովին ատենապետութիւնը ստանձնեց Արտաքին Գործոց նախարարը։ Ներկայ էին աւելի քան 200 ներկայացուցիչներ՝ պետական, դիւանագիտական, կրօնական եւ միաստուածեան երեք կրօնները ներկայացնող հոգեւոր ղեկավարներ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում