Գենետիկների համաշխարհային խումբը վերծանել է մոլորակի ամենախոշոր օրգանիզմի ԴՆԹ-ն, որը հայտնի է որպես «օրեգոնյան հրեշ», որի սնկամարմինը զբաղեցնում է հարյուրավոր հա անտառ, քաշը 600 տոննա է: Այս մասին հայտնում է «360» հեռուստաալիքը:

«Սնկերի բոլոր տեսակներն ամենաքաքայիչ պաթոգեններից են անտառում, դրանք անտառների մարելու և ավերվելու պատճառ են Երկրի շատ շրջաններում»,- հայտարարել է հետազոտողներից հունգարացի գիտնական Լասլո Նադը:
Միաժամանակ պարզվել է, որ սնկերն ունեն մոտ 20 գեն, որոնք սինթեզում են բույսերի բջիջները քայքայող սպիտակուցներ:
Պարզվել է նաև, որ սնկերն ունեն ԴՆԹ-ի կրկնակի և եռակի գալարագծեր, ինչը դրանց օգնում է որպես մեկ օրգանիզմ գոյատևել:










































