Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաշխարհային վեց տերությունների հետ բանակցություններն ուղղված են լուրջ համաձայնության հասնելուն: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արագչին՝ հաղորդում է PressTV-ն:
«Բանակցություններն անցկացվում են ամենայն լրջությամբ»,- պատմել է Արագչին:
Նա հավելել է, որ ավելի լավ արդյունքների հասնելու համար Ժնևի բանակցությունների արդյունքները կոնֆեդենցիալ են: Իրանի հետ բանակցությունների հաջորդ փուլը կկայանա նոյեմբերի 7-8-ը: