Թուրքիայում «Ինջիրլիք» ռազմաօդային բազայում տեղակայված է ԱՄՆ մոտ 50 միջուկային մարտագլխիկ: Այս մասին գրում է Trend-ը՝ վկայակոչելով Թուրքիայի խորհրդարանի հաղորդագրությունը:
Դրանք տեղակայվել են 1960 թ. վերջից սկսած՝ «Ինջիրլիք» ռազմաբազայի հիմնումից 5 տարի անց՝ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև պայմանավորվածության համաձայն:
Հաղորդվում է նաև, որ «Ինջիրլիքում» գտնվում են հիմնականում B61 ռումբերի միջուկային մարտագլխիկներ:









































