Ադրբեջանը կշարունակի Հայաստանի նկատմամբ վարել տարածաշրջանային նախագծերից մեկուսացման քաղաքականությունը: Այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով երդմնակալության արարողությանը:
«Մենք այսուհետ ևս Հայաստանին մեկուսացած ենք պահելու: Մենք պետք է մեր քաղաքական, տարածաշրջանային և տնտեսական նախաձեռնություններով էլ ավելի մեծ ճնշում գործադրենք»,- Interfax-ը մեջբերում է Ալիևի խոսքերը:
Նրա խոսքերով՝ Բաքվի դիվանագիտությունը լինելու է հարձակողական:
«Ես չեմ կասկածում՝ Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը»,- ասել է Ալիևը:
Ադրբեջանի նախագահը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է գտնի իր վերջնական լուծումը:
«Ցանկացած կիսատ-պռատ տարբերակ կարող է ընդունվել որպես միայն ժամանակավոր»,- հայտարարել է Ալիևը: