ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը հայտարարել է, որ միանգամայն հնարավոր է համարում իրավիճակը, որի դեպքում Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը հրաման կտա կանխարգելիչ միջուկային հարված հասցնելու վերաբերյալ՝ չստանալով դրանից առաջ կոնգրեսի թույլտվությունը։
Հստակեցնող հարցերին ի պատասխան՝ Մետիսն ասել է, որ նկատի ունի բացառապես հիպոթետիկ իրավիճակը, որի դեպքում ԱՄՆ-ի դեմ միջուկային հարվածն անխուսափելի է, և կանխարգելիչ հարվածը կդառնա այն կանգնեցնելու միակ միջոցը։
«Նախագահը պարտավոր է պաշտպանել երկիրը»,-ընդգծել է Մետիսը։









































