Վորոնեժի մարզի Գլազովո գյուղում 27-ամյա տղամարդ է հոսպիտալացվել մեջքին դանակի վնասվածքով, որը նրան սեփական մայրն է հասցրել: Այս մասին հայտնում է LIFE-ը:
Ամեն ինչ տեղի է ունեցել ընտանեկան երեկույթի ժամանակ, որին ներկա են եղել տուժածի ընկերները: Երբ ընկերների ծխախոտը վեջացել է, որդին գնացել է մոր սենյակ՝ փող խնդրելու: Մերժում ստանալով՝ նա սկսել է վիրավորել կնոջը:
Վերջինս վերցրել է դանակը և հարվածել որդու մեջքին: Կինն արագ ուշքի է եկել և ինքն էլ ոստիկանություն և շտապօգնություն է կանչել:
«Կասկածյալը խոստովանական ցուցմունք է տվել և նշել է, որ որդուն սպանելու մտադրություն չի ունեցել»,- պատմել են ՆԳՆ Վորոնեժի մարզի Գլխավոր վարչության մամլո ծառայությունում:
Քրեական գործ է հարուցվել:











































