ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի և Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ամուսնալուծությունը տեղի կունենա նոյեմբերի 9-ին։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել է Վիտալինայի ներկայացուցիչ Էլինա Մազուրը՝ նշելով, որ գործին առնչվող բոլոր փաստաթղթերն իր ձեռքում են։

«Վիտալինան կատարել է ամենը, ինչ իրենից պահանջել են. լքել է Արմեն Ջիգարխանյանի թատրոնի տնօրենի պաշտոնը և համաձայնել ապահարզանի։ Արդեն նոյեմբերի 9-ին տեղի կունենա նրա ամուսնալուծությունը Ջիգարխանյանի հետ»,-ասել է նա։
Վիտալինայի ներկայացուցիչը հայտնել է, որ ըստ կողմերի համաձայնության՝ հաշտարար դատարանն անմիջապես տեղում կլուծարի նրանց միությունը։ Մազուրի խոսքով՝ Վիտալինան երեկ լքել է Ռուսաստանի տարածքը և Մոսկվա կվերադառնա, երբ իրավիճակը հանդարտվի։








































