Դրսում հավաքվածներից Գոհար Բաղդասարյանը լրագրողներին հայտնեց, որ իր դուստրը՝ Սեդա Մարտիրոսյանը, ով այդ մանկապարտեզում դայակ է աշխատում, մինչեւ այս պահը գտնվում է մանկապատրեզի ներսում: Վերջին անգամ նրա հետ խոսել է ժամը 17-ի սահմաններում, այս պահին անհասանելի է հեռախոսը: Մեկ այլ կին էլ նշեց, որ իր մայրը՝ Սոնյա Հովհաննիսյանը, ով նույն մանկապարտեզում դայակ է աշխատում, նույնպես տուն չի վերադարձել:







































