ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահող Ջեյմս Ուորլիքը հաջորդ շաբաթ պաշտոնական այցով կժամանի Ադրբեջան, Trend-ին տեղեկացրել է դիվանագիտական աղբյուրը:
Այցելության շրջանակներում համանախագահողը կհանդիպի Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ:
Հանդիպման ընթացքում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցը:
Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողի պաշտոնում սա Ուորլիքի երկրորդ այցն է Ադրբեջան: Ավելի վաղ նա այս երկիր էր այցելել սեպտեմբերին: