ԱՄՆ-ը հոկտեմբերի 30-ին սկսում է ռազմավարական միջուկային ուժերի «Գլոբալ որոտ» զորավարժությունները, որոնց ընթացքում Պենտագոնը մտադիր է մշակել գլոբալ հարվածի և հակահրթիռային պաշտպանության միջոցների գործողությունները։
ԱՄՆ ռազմավարական հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ Բրայան Մագուիրի խոսքով՝ Վաշինգտոնը նախապես զգուշացրել է Ռուսաստանին զորավարժությունների անցկացման մասին, ինչպես դա պահանջում է երկկողմ համաձայնագիրը։
Ամեն տարի անցկացվող զորավարժությունների սցենարով՝ «Գլոբալ որոտում» գործի կդրվեն ռազմավարական հրամանատարության բոլոր հնարավորությունները՝ ուղղված իրական ժամանակի ռեժիմում տարբեր վայրերում (տիեզերքում, ցամաքում և համացանցում) տարբեր սպառնալիքների կանխմանը։









































