«Ինձ բավականին տարօրինակ թվաց, որ բավականին հավակնոտ հարցադրումներ անելով հանդերձ՝ ներդրումներ-ՀՆԱ ցուցանիշը ընդամենը 0,2 կետով է ավելի»,- խորհրդարանական հանձնաժողովում 2008թ. բյուջեի քննարկմանը ասաց ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը:
Նրա խոսքով՝ 2018թ. հունվարի 1-ից մտնում է նոր Հարկային օրենսգիրքը, և հարկային բեռն ավելանում է. «Հետո էլ ասում ենք, թե մուտքերն ավելացնում ենք, էլ չեմ ասում գնաճի մասին»:
«Ես կարծում եմ, որ մեր երկրում մենք պետք է գնանք միջին եկամուտների աճի քաղաքականության, իսկ նվազագույն աշխատավարձը պետք է շեմ ունենա՝ միջինի հետ կապված: Թե չէ՝ գնաճը կլինի, իսկ աշխատավարձը չենք բարձրացնում»,- ասաց ԱԺ փոխխոսնակը:
Միքայել Մելքումյանը համաձայն չէ, որ ներդրումները միայն շինարարության հետ են կապվում. «Սա նշանակում է, որ այդ հարցադրումով մենք կտրականապես ռևիզիայի ենք ենթարկում ՀՀԿ-ի նախորդ տարիների գործունեությունը: Սրանով մենք ընդունում ենք, որ նախորդ տարիներին լրիվ հակառակ ուղղությամբ է գնացել մեր տնտեսական քաղաքականությունը»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































