Friday, 03 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Մոսկվայի կատալոնական սադրանքը կամ թակարդ Արցախի համար

Կատալոնիայի անկախության հռչակմանը Հայաստանը պաշտոնապես չի արձագանքել, փոխարենը` բավականին օպերատիվ են գտնվել Ստեփանակերտում և Բաքվում: Երկու մայրաքաղաքներում կատալոնական խնդիրը դրել են համեմատության մեջ ԼՂ հակամարտության հետ` սեփական դիրքորոշումները վերահաստատելու համար:

Ադրբեջանի ԱԳՆ-ն իր զորակցությունն է հայտնել Իսպանիայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը` հիշեցնելով, թե ինչ հետևանքների հասցրեց ղարաբաղյան «անջատողականությունը»:

Բնականաբար, միանգամայն հակառակ քաղաքական պնդումն են անում Ստեփանակերտում: ԼՂՀ ԱԳ երեկ տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Կարևոր ենք համարում, որ Բարսելոնայի և Մադրիդի միջև քաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը գտնվի բացառապես խաղաղ միջոցներով և երկխոսության ճանապարհով: Այս կապակցությամբ անհրաժեշտ է հիշեցնել, որ հենց Ադրբեջանի հրաժարվելը՝ ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, և պաշտոնական Բաքվի կողմից քաղաքական հարցերի լուծման համար ուժային մեթոդների կիրառումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տեղափոխեցին ռազմական հարթություն»:

Իհարկե, Արցախի պաշտոնական արձագանքի մեջ որևէ հիշատակում չկա Կատալոնիայի անկախությունը ճանաչելու մտադրության մասին, սակայն ԼՂՀ ԱԳ արագ արձագանքը, կարծես թե, տեղավորվում է այն հայտարարությունների համատեքստում, որ երեկ հնչել են Աբխազիայում և Հարավային Օսեթիայում: Սուխումիում և Ցխինվալիում երեկ հայտարարել են Կատալոնիայի անկախությունը ճանաչելու պատրաստակամության մասին:

Ավելին, Հարավային Օսեթիայի արտգործնախարար Դմիտրի Մեդոևը Կատալոնիայի անկախության հռչակման օրը եղել է Բարսելոնայում, որտեղ տեղի է ունեցել Հարավային Օսեթիայի ներկայացուցչության բացումը: Ավելորդ է ասել, որ Աբխազիան և Հարավային Օսեթիան ամբողջովին կլանված են Ռուսաստանի կողմից և չեն անում որևէ քայլ, որը համաձայնեցված չէ Մոսկվայի կողմից: Պաշտոնական Մոսկվան հրապարակայնորեն չի ընդունում Կատալոնիայի անկախությունը և հայտարարել է, որ մտադիր չէ խառնվել Իսպանիայի ներքին գործերին:

Սակայն Ռուսաստանի իշխանությունները կենսականորեն շահագրգիռ են, որպեսզի կատալոնական հակամարտությունը «տաք» մնա, նույնիսկ թեժանա` լուրջ ինստիտուցիոնալ ճգնաժամ հարուցելով Եվրամիությունում: Իր կազմում մոտ հարյուր «Կատալոնիա» ունեցող Ռուսաստանին, բնականաբար, հետաքրքրում է ոչ թե կատալոնացիների անկախության ձգտումը, այլ` եվրոպական ինստիտուտների, արևմտյան դեմոկրատիայի ճգնաժամի հեռանկարը:

Պատահական չէ, որ եվրոպական մամուլը գրում է Կատալոնիայի անկախության ռուսական «հետքի» մասին: Սրանով է պայմանավորված Աբխազիայի և Հարավային Օսեթիայի պաշտոնական շրջանակների խանդավառությունը և, դժբախտաբար, միջազգային հանրության կողմից նույն համատեքստում կարող է դիտվել նաև ԼՂՀ ԱԳ երեկվա հայտարարությունը: Կատալոնիայի ինքնիշխանության միջազգային ճանաչման հեռանկարը ռեալ պոլիտիկի տեսանկյունից բացառվում է, գոնե` տեսանելի հեռանկարում:

Ակնհայտ է, որ Մոսկվայում հերթական թակարդն են լարել Արցախի համար: Հայկական դիվանագիտության խնդիրը պետք է լինի ոչ թե ռուսական սադրանքին տրվելը և Արցախին «կատալոնական մենության» փակուղի մտցնելը, այլ ԼՂ խնդրի առանձնահատկությունն ընդգծելը, որպեսզի ԼՂՀ անկախության հեռանկարը տեղավորվի համաշխարհային համատեքստի և կոնսենսուսի շրջանակներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում