Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նստավայրի նախկին աշխատակցուհին հայց է ներկայացրել դատարան Նեթանյահուի կնոջ՝ Սառայի դեմ՝ նրան մեղադրելով կոպիտ վերաբերմունքի համար: Այս մասին հայտնում է «Եդիոթ Ահրոնոթը»:
24-ամյա ուլտրաօրտոդոքսալ հրեուհին, ով ուղիղ մեկ ամիս որպես մաքրուհի է աշխատել Նեթանյահուի նստավայրում, նրա կնոջը մեղադրում է աշխատանքային անտանելի պայմաններ ստեղծելու համար:
Աղջիկը հայցում բարոյական վնասի 64 000 դոլար փոխհատուցում է պահանջում: Նրա խոսքով՝ Սառա Նեթանյահուն իրեն ստորացրել է, ծաղրել, բղավել, նույնիսկ ցանկացել է հարվածել:
Նեթանյահուն մեղադրանքները զրպարտանք է անվանել՝ ասելով, որ Սառան այդ ամբողջ ընթացքում իր հետ ուղևորությունների է եղել:









































