Իտալիայում ավելի քան 30 կանանց իմունադեֆիցիտի վիրուսով կանխամտածված վարակելու համար տղամարդուն դատապարտել են 24 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում է Բի-Բի-Սի-ն:
Վալենտինո Տալուտոյի զոհերն են դարձել 20-30 տարեկան կանայք: Նրանց հետ կապի մեջ մտնելով՝ հանցագործը չի հայտնել, որ ՄԻԱՎ-ով հիվանդ է: Մի քանի վարակված աղջիկներ դրա հետևանքով մահացել են:
30-ամյա իտալացու պաշտպանական կողմի խոսքով՝ Տալուտոն չի գիտակցել՝ ինչ է արել: Փաստաբանները պնդում են, որ իրենց պաշտպանյալը չի պատրաստվել կանխամտածված վնաս պատճառել առողջ կանանց: Մեղադրող կողմը պահանջում էր չարագործին դատապարտել ցմահ ազատազրկման:








































