ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն այն կարծիքին է, որ «Ընտանեկան բռնությունների կանխարգելման և ընտանեկան բռնությունների զոհերի պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը լուրջ փոփոխությունների կենթարկվի:
Իսկ թե նախագծում հատկապես ո՞ր դրույթներն են մտահոգել խմբակցության քարտուղարին՝ նշեց, որ դրանք բավականին շատ են: «Կքննարկենք և քննարկումների ընթացքում ընդհանուր եզրակացության կգանք»,- ասաց նա:
Հարցին՝ հնարավո՞ր է ընդհանրապես մերժվի նախագիծը, Գագիկ Մելիքյանը նշեց, որ չի կարծում, թե ընդհանրապես կմերժվի, բայց կարծում է, որ բավականին լուրջ փոփոխություններ կլինեն:










































