Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին պաշտոնապես հայտարարել է երկրի հյուսիսում մեկ օրով ռազմական գործողությունների դադարեցման մասին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով վարչապետի մամլո ծառայությանը։
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան ավելի վաղ հայտնել էր իրաքյան և քրդական ուժերի միջև կրակի դադարեցման մասին։ Այնուհետև կոալիցիայի ներկայացուցիչը հստակեցրել էր, որ պաշտոնական հրադադար չկա, կողմերը բանակցում են միմյանց հետ։
«Իրաքի վարչապետն ու զինված ուժերի գլխավոր հրամանատար Հայդեր ալ-Աբադին հրամայել է դադարեցնել զինված ուժերի առաջխաղացումը 24 ժամով՝ հնարավորություն տալու դաշնային ուժերի և քրդական ինքնավարության ուժերի միացյալ տեխնիկական խմբի գործունեության համար՝ տեղակայելու իրաքյան բանակը բոլոր վիճելի տարածաշրջաններում»,-հայտարարել է վարչապետի մամլո ծառայությունը։








































